14/12/2019 12:04
Վանուատուի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսի Վանուատու Հանրապետության ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտոդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.57-ին (Երևանի ժամանակով՝ 08.57-ին): Էպիկենտրոնը գտնվել է Սոլա քաղաքից 49 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: