16/12/2019 18:46
Իրանը «Mahan Air»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները համարում է անօրինական
Թեհրանն անօրինական է համարում իրանական «Mahan Air» ավիաընկերությանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, և ակնկալում է, որ այլ երկրներ չեն հետևելու դրան, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:
«Մենք ակնկալում ենք, որ մեր բարեկամ երկրները չեն հետևի ԱՄՆ անօրինական, միակողմանի և անխոհեմ պատժամիջոցներին», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով ճնշում է գործադրում այլ երկրների վրա:
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները երկարացրել է պատժամիջոցներն Իրանի դեմ և ցուցակում ներառել «Mahan Air»-ը, ինչպես նաև տասնյակ ինքնաթիռներ: