16/12/2019 17:55
Ասադն ԱՄՆ-ին մեղադրել է սիրիական տարածքից ստացված նավթը վաճառելու համար
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիային նավթ է վաճառում իրենց կողմից զավթած սիրիական տարածքներից, այդպիսով Անկարան հանցակից է Վաշինգտոնին:
Ասադը Phoenix չինական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ավելի վաղ այդ նույն տարածքները զավթվել էին «Ջեբհաթ ալ-Նուսրայի» (Ռուսաստանում արգելված) կողմից, այնուհետև՝ «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված):
Նա նշել է, որ նախկինում Թուրքիան ուղղակի դեր էր խաղացել ահաբեկիչներից նավթ գնելու համար, և այժմ այդ երկիրը այն գնում է Վաշինգտոնից: