16/12/2019 19:57
Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում խցանումները գերազանցել են 600 կիլոմետրը
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 օր շարունակվում է, 600 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի ճանապարհներին, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ ժամը 08:46-ին (Երևանի ժամանակով 11:46-ին) Փարիզի շրջանի ճանապարհներին խցանումները հասել են 600 կիլոմետրի: Ճանապարհներին նման իրավիճակի պատճառ են դարձել գործադուլը և անձրևը:
Սկսած դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ է կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետևանքով առանձին կատեգորիաների ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից: