16/12/2019 20:34
Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 882 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 386 մարդ (116 կին, 197 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 496 մարդ (149 կին, 253 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր վերադարձ չի իրականացվել: