16/12/2019 11:21
Էրդողան. Անկարան կարող է փակել Ինջիրլիքն ամերիկյան զինված ուժերի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմական բազաներն ամերիկյան զինված ուժերի համար՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների
«Երկու կողմերի համար շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք հնարավոր չէ ամրագրել մեր հարաբերություններում: Թուրքիան պատասխան կտա ԱՄՆ ցանկացած պատժամիջոցի: Մենք կնստենք և կորոշենք: Եթե պետք լինի բազաները կփակենք»,-ասել է Էրդողանը A Haber-ի եթերում: