16/12/2019 12:04
Հնդկաստանում անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 60 մարդ
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում լույս երկուշաբթի տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ, գրում է Hindustan Times- ը:
Հաղորդվում է, որ Ջամիա Միլիյա Իսլամիյա համալսարանը դարձել է քաղաքում տիրող անկարգությունների էպիկենտրոնը, որտեղ հիմնականում սովորում են մահմեդական ուսանողները: Անցած երեք օրվա ընթացքում այս հիմնարկում խաղաղ ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների: