16/12/2019 13:57
Հնդկաստանում անկարգությունների պատճառով ինտերնետը սահմանափակել են
Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել ինտերնետի հասանելիությունը երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք շրջանների բնակիչներին՝ կապված լույս երկուշաբթի տեղի ունեցած անկարգությունների հետ՝ ընդդեմ քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի, հայտնում է NDTV- ն:
Հաղորդվում է, որ սահմանափակումներն ազդել են Ութար Պրադեշ, Արևմտյան Բենգալիա, Ասամ, ինչպես նաև Դելիի Ազգային մայրաքաղաքային թաղամասի շրջանների վրա, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, ինչը հանգեցրել է նախօրեին ոստիկանության հետ բախումների: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այդ անկարգությունների արդյունքում վիրավորվել է մոտ 60 մարդ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում մոտ 100 ուսանող է բերման ենթարկվել, նրանց մեծ մասն արդեն ազատ է արձակվել: