16/12/2019 16:14
Հյուսիսիային պողոտայում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը
Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում կտեղադրվի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը:
Վարպետի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում, մինչդեռ քանդակագործը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում:
Դեռևս 2000-ականների սկզբին Արտո Չաքմաքչյանին խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց որոշման նախագծին:
Արձանի ձուլման և տեղադրման ծախսերը կհոգա ՀՀ կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարարությունը: