17/12/2019 09:44
«Հրապարակ». Վանեցյանի ավագ որդին կզորակոչվի բանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի, և կարող էին զինծառայության մեկնելը գոնե 6 ամսով հետաձգել, սակայն ծնողների և իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչև Ամանոր։
Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին, տղայի մայրը՝ Նոնա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակն է ունենալու, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար, և այնտեղ տղաները տղամարդ են դառնում»: