17/12/2019 14:28
2020-ին անցումային շրջանն ավարտելու համար Ջոնսոնը փոխել է Brexit-ի մասին օրինագիծը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը նախատեսում է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը: Այդ մասին ITV հեռուստաալիքի եթերում հայտնել է վերջինիս քաղաքական մեկնաբան Ռոբերտ Փեսթոնը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Նրա տեղեկատվությամբ՝ համապատասխան փոփոխությունները մտցվել են Brexit-ի մասին օրինագծում, որն ուրբաթ կքննարկի Համայնքների պալատի նոր կազմը: Ուղղումները ենթադրում են, որ անցումային շրջանը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվի՝ անկախ Եվրամիության հետ առևտրական բանակցությունների արդյունքներից: