17/12/2019 18:51
Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Լիբիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման և հեռախոսազրույցների ընթացքում կանդրադառնա Լիբիային: Այս մասին հաղորդել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, առաջիկա շփումների ընթացքում, ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ՝ հանդիպման, անպայման կքննարկվի Լիբիայի թեման: Դուք գիտեք, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրականացնում են ամենօրյա շփումներ սիրիական հարցերի շուրջ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ըստ Պեսկովի՝ Մոսկվան «կողմ է Լիբիայում արյունահեղությանը վերջ տալուն, պատերազմող կողմերի միջև անմիջական շփումների հաստատմանը և աջակցում է ցանկացած միջազգային ջանքերի՝ ճգնաժամից ելքեր գտնելու գործում»: