17/12/2019 18:42
Թբիլիսիում չորս մարդ է ձերբակալվել քաղաքային խորհրդի մոտ բողոք ակցիայի ժամանակ
Չորս մարդ է ձերբակալվել Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ՝ խուլիգանության համար, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Դիմադրության հետևանքով չորս մարդ ձերբակալվել է Թբիլիսիի սակրեբուլում՝ խուլիգանության և ոստիկանությանն անհնազանդ լինելու համար», - լրագրողներին հայտնել են գերատեսչությունից:
Ոչ կառավարական կազմակերպությունների և ընդդիմության ակտիվիստները բողոքի ցույցեր են սկսել քաղաքային խորհրդի առջև՝ պահանջելով պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեի հրաժարականը, որն ավելի վաղ Facebook սոցիալական ցանցում գրառում էր կատարել կապված Հարավային Օսիայի իշխանությունների կողմից վրացի բժիշկ Վազա Գապրինդաշվիլիի ձերբակալման հետ: