17/12/2019 19:00
«Էվերթոնը» հերքել է Անչելոտիի հետ համաձայնության գալու մասին լուրերը
«Էվերթոնը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հերքելով այն տեղեկությունները, թե ակումբը կանգ է առել գլխավոր մարզչի պաշտոնում որոշակի թեկնածուի վրա և նրան առաջարկություն արել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբն արդեն պայմանավորվել է «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ:
«Մարկու Սիլիի հեռանալուց հետո 11 օրվա ընթացքում «Էվերթոնի» ղեկավարությունն աշխատում է նոր մշտական մարզչի որոնման ուղղությամբ և հանդիպումներ է ունեցել մի շարք թեկնածուների հետ:
Կարող ենք հաստատել, որ ակումբը դեռ պայմանագիր որևէ թեկնածուի չի առաջարկել:
Չնայած ակումբը վճռական է հնարավորինս շուտ նշանակում կատարելու գործում, միակ հիմնական խնդիրն է ճիշտ ընտրություն կատարելը:
Որոնումը դեռ շարունակվում է, Դանկան Ֆերգյուսոնը կմնա մարզչի պաշտոնակատար և կղեկավարի ակումբն ԱՊԼ-ի 1/4 եզրափակչում», - ասվում է «Էվերթոնի» հայտարարության մեջ: