17/12/2019 14:02
Էսպերն արձագանքել է Ինջիրլիք բազայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը լրագրողների հետ զրույցում պատասխանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ի զորքերի համար Ինջիրլիք բազան հնարավոր փակվի, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի Անկարայի դեմ:
«Ավելի վաղ այդ մասին ինձ չի հաղորդվել: Առաջին անգամ այդ մասին տեղեկացել եմ թերթերից ... ուստի ես պետք է զրուցեմ Պաշտպանության նախարարությունից (Թուրքիա) իմ գործընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ են նրանք ի նկատի ունեցել և որքանով են նրանք լուրջ տրամադրված», - հայտարարել է Էսպերը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել Ինջիրլիք և Քյուրեջիք բազաներն ամերիկյան զորքերի համար, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառի Անկարայի դեմ: