17/12/2019 19:06
Ամենավտանգավոր ոգելից խմիչքները հայտնի են
Ըստ Մեծ Բրիտանիայի Բրիտանական համալսարանի գիտնական Հալ Սոսաբովսկիի՝ խերեսը և պորտվեյնն ամենավտանգավոր ոգելից խմիչքներն են:
Սոսաբովսկին պարզաբանել է, որ այդ երկու խմիչքներն առանձնանում են արագ ներծծելիությամբ և թանոլի համեմատաբար բարձր պարունակությամբ՝ մոտ 20 տոկոս: Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են նաև վիսկին և մյուս թունդ խմիչքները, քանի որ դրանք ուժգին արբեցնում են։ Ըստ որում, բարձր աստիճանի պատճառով դրանք դանդաղ են ներծծվում արյունատար համակարգի կողմից, քանի որ ճնշում են ստամոքսի բջիջների աշխատանքը։
Նա նաև խորհուրդ է տվել զգուշանալ փրփրուն գինիներից, որոնք արագ հարբեցման են հանգեցնում: Բժշկի խոսքով՝ չպետք է փորձել ալկոհոլը հերթագայել ջրով՝ հարբեցումը դանդաղեցնելու համար, եթե խոսքը վերաբերում է թունդ խմիչքներին՝ 40 աստիճան սպիրտի պարունակությամբ: Նաև խորհուրդ չի տրվում թեթև խմիչքներից հետո ծանր խմիչքներ օգտագործելը: