17/12/2019 12:39
Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով զոհվել է տասը խաղաղ անձ
Առնվազն 10 խաղաղ բնակիչ, այդ թվում և երեխաներ են զոհվել Աֆղանստանի արևելքում Հոստ նահանգում ճանապարհի վրա ականի պայթյունի հետևանքով, հայտնում է 1TV– ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ խոսնակ Նասրաթ Ռահիմիին:
Ըստ հեռուստաալիքի՝ պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Ալիշերի շրջանում: Մահացածների թվում` երեք երեխա և երկու կին կա:
Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մեքենան, որով մարդիկ ուղևորվում էին Լոհար նահանգ հուղարկավորության մասնակցելու համար, անցել է ականի վրայով:
Ռահիմին տեղի ունեցածի համար պատասխանատվությունը դրել է թալիբների վրա: