17/12/2019 11:21
Չինաստանի ածխի հանքում գազի արտանետման հետևանքով առնվազն 14 հանքագործ է մահացել
Չինաստանի Գույչժոուի նահանգի ածխի հանքահորում գազի արտանետման հետևանքով առնվազն 14 հանքագործ է մահացել, ևս երկուսն արգելափակվել գետնի տակ, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել լույս երեքշաբթի Անլուի գավառում: Նախնական տվյալով՝ պատահարի պահին հանքահորում եղել է 23 մարդ, յոթին հաջողվել է դուրս գալ:
Արտակարգ պատահարի վայր են ժամանել տեղի կառավարության, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, նաև արտակարգ ծառայությունների աշխատողներ, կատարվում Է վթարի պատճառների քննություն: