17/12/2019 11:51
Հնդկաստանում 36 բուհերի և քոլեջների ուսանողներ բողոքում են ընդդեմ նոր օրենքի
Երեքշաբթի Հնդկաստանի 36 խոշոր համալսարանների և քոլեջների ուսանողները հավաքվել են խաղաղ ցույցի ընդդեմ Քաղաքացիության մասին օրենքում նոր փոփոխությունների, գրում է Times of India-ն:
Հաղորդվում է, որ մահմեդական ուսանողների մասնակցությամբ գործողությունները տեղի են ունենում այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսիք են Մումբայը, Չենայը, Լակհնաուն, Կոչինը, Կալկութան և այլն: Բողոքի ակցիայի մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 10 հազար մարդ:
Ուսանողները պահանջում են վերացնել քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել անցած շաբաթվա վերջին և ռեզոնանս առաջացրել հնդկական հասարակությունում: