17/12/2019 18:12
Դոնի Ռոստովի օդանավակայանում չվերթներ են հետաձգվել, այդ թվում` դեպի Երևան
Ուժեղ մառախուղը Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում յոթ չվերթի հետաձգման պատճառ է դարձել, հայտնում է «Интерфакс-Юг»-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:
«Հետաձգվել է ժամանող 4 չվերթ՝ Երևանից, Նիժնի Նովգորոդից և երկուսը Մոսկվայից: Հետաձգվել է նաև 3 թռիչք Ռոստովից՝ երկուսը դեպի Մոսկվա և մեկը՝ դեպի Երևան», - ասել է գործակալության զրուցակիցը:
Մամուլի ծառայությունում նշել են նաև, որ մառախուղը ցրվում է, և օդանավակայանը շուտով կվերսկսի բնականոն հունով աշխատանքը: