Տարվա ամենամեծ ձեռքբերումը, մայրաքաղաքային ու մարզային թատրոնների վերանորոգումն ու կինոոլորտի հիմնախնդիրները. Արայիկ Խզմալյանն ամփոփել է 2019թ.-ը

17/12/2019 18:32

Տարվա ամենամեծ ձեռքբերումը, մայրաքաղաքային ու մարզային թատրոնների վերանորոգումն ու կինոոլորտի հիմնախնդիրները. Արայիկ Խզմալյանն ամփոփել է 2019թ.-ը


Դեկտեմբերի 16-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդես է եկել  տարեկան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի ոլորտում իրականացրած աշխատանքներն ու կարևոր  ձեռքբերումները:

Տարվա ամենամեծ ձեռքբերումը

Կապիտալ ներդրումները  ժամանակակից արվեստի ոլորտում հիմնականում ուղղվել են նախարարության ենթակայությամբ թատերական կառույցների հիմնանորոգումներին, տեխնիկական հագեցվածությանն ու անվտանգության համակարգի կատարելագործմանը:  Տարվա կտրվածքով ամենամեծ ձեռքբերումը, թերևս, վերջնականապես Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդրի լուծումն էր: Արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել թատերասեր հանրության և լրագրողների շրջանում: Թատրոնի հիմնանորոգման աշխատանքների համար այս տարի տրամադրվել է  46 243 400 դրամ, հաջորդ տարի՝ 166 373 000 դրամ: 3 տարվա փոխարեն՝ 1 տարվա ընթացքում կիրականացվեն բոլոր աշխատանքները:

Օրենսդրություն. Ավարտվել են «Կինոյի մասին» օրենքի երկու նախագծերի մշակման աշխատանքները

Հաջորդ կարևոր ձեռքբերումը վերաբերում է օրենսդրությանը, ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը, հուշագրերի ստորագրմանը: Այս իմաստով,  տարվա կարևորագույն ձեռքբերումը, թերևս, 2019 թվականի նոյեմբերի 2-ին ուժի մեջ մտած կառավարության 1422-Ն որոշման 33-րդ կետն է, որը վերաբերում է մշակութային և/կամ գեղարվեստաստեղծագործական միջոցառումների կազմակերպմանը, որն էապես դյուրացնում է ստեղծագործական աշխատանքների իրականացումը՝ պետական գնումներով պայմանավորված: Տարիներ շարունակ ստեղծագործական կառույցների տնօրենները մեծ խնդիրներ են ունեցել պետական գնումների համակարգի հետ կապված, որը ոլորտի տրամաբանությունից դուրս էր: Ֆինանսների նախարարության գործընկերների հետ լրամշակած փաստաթղթի արդյունքում, այժմ ստեղծագործական բաղադրիչ պարունակող բոլոր պետական գնումները կարող են անցկացվել մեկ անձի գնման ընթացակարգով… Ավարտվել են «Կինոյի մասին» օրենքի երկու նախագծերի մշակման աշխատանքները. առաջինը՝ անկախ կինոգործիչների համայնքի նախագիծն է, մյուսը՝ «Ոսկե ծիրանի» աշխատանքային խմբի: Նախարարի խոսքով՝ հիմա իրենք պետք է գնան այս երկու նախագծերի համադրման ճանապարհով՝ կազմելով մեկ ընդհանրական փաստաթուղթ: Սկսվել են նախագծերի համադրման, միասնական նախագծի ստեղծման աշխատանքները և դրա միջգերատեսչական քննարկումները:

Ի դեպ, վերջերս Արա Խզմալյանը Ազգային ժողովում հանդես է  եկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, որից հետո կազմվել է սոցիալական գովազդի համակարգի կատարելագործման առաջարկությունների փաթեթ, որի նպատակն է ապահովել կենտրոնացված տեղեկատվական քաղաքականության իրականացումը, դրական գաղափարների գեներացումն ու դրանց ներթափանցումը հանրային կյանք:

Կատարողական արվեստների ոլորտում օրենսդրական բարեփոխումների փուլը մեկնարկել է հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացված «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողովով, որի շրջանակում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների ղեկավարները, հանրային կապերի պատասխանատուները, մասնավոր հատվածից հրավիրված առաջատար մարքեթոլոգները, ֆինանսիստներն ու իրավաբանները համակողմանիորեն անդրադարձել են ոլորտային խնդիրներին: Համատեղ քննարկման արդյունքում դասակարգվել և վերլուծվել են ոլորտում առկա խնդիրները, մշակվել է ՊՈԱԿ-ների կառավարման համակարգի արդիականացման նախագիծը: Նախաձեռնությանը միացել է Հայաստանում Բրիտանական Խորհուրդը, «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը:

Մայրաքաղաքի մշակութային կենտրոններին հատկացված գումարները

Երևանի կամերային թատրոնը նոր մասնաշենք ունի, որը կիսակառույց վիճակում է, և պետբյուջեից 190 958 900 դրամ է հատկացվել, որպեսզի այն վերանորոգվի ու շենքի կառուցումն ավարտին հասցվի: Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան փողոցի վրա գտնվող շենքը նույնպես կվերանորոգվի, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացվել է 4 243 100 դրամ: Իսկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան և ջերմամեխանիկական մասի արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար՝ 650 000 դրամ: Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լուսավորության, ձայնային և բեմական մեխանիզմների վերազինման և արդիականացման համար՝ 12 000 000 դրամ: Երևանի պարարվեստի պետական քոլեջի նորոգման և երաժշտական գործիքների ձեռքբերման համար՝ 32 097 100 դրամ է հատկացվել: Խոսելով թատրոնների բովանդակային վերափոխման մասին Ա. Խզմալյանը նշեց, որ թատրոնների վերանորոգման և արդիականացմանը զուգահեռ թատերական օջախները պետք է   նոր իմաստ ստանան և ծառայեցվեն նաև կրթական ծրագրերի իրականացմանը:

Մարզային թատրոններ

Մարզային թատրոնները, ըստ Խզմալյանի, նույնպես դուրս չեն մնացել. Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար տրամադրվել է  24 384 000 դրամ: Կվերանորոգվի նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչի համար էլ 13 611 000 դրամ է հատկացվել:

ԿԳՄՍ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությունը 

Ոլորտի ներկայացուցիչների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերական և համերգային կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու կարգը, որով կատարելագործվել և առավել արդյունավետ է դարձել հաճախելիությունների կազմակերպման և վերահսկման համակարգը: Ա. Խզմալյանի տեղեկացմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ լրամշակվել է հուշագրի դրույթները:

Կինոոլորտ

Կինոյի ոլորտի պատասխանատուները գնում են հուսադրող ճանապարհով՝ ոչ թե պետությունից մշտապես աջակցություն ակնկալելու,  այլ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով. մշակույթի ոլորտում օրենսդրական բարեփոխումների մշակման առումով նոր մշակույթ է ձևավորվում:  Սա արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար պետք է լինի ուղենշային և օրինակելի: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ ազգային տաղավարով հանդես կգա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում: Սա աննախադեպ հնարավորություն է միջազգային կապերի ընդլայնման, մասնավորապես՝ պրոդյուսերների համագործակցության հաստատման և եվրոպական կինոշուկայում դիրքավորվելու առումով: Նախագիծը հաստատվել է նոյեմբեր ամսին:

Ֆիլմարտադրություն

Հատկացվող պետական բյուջեի շուրջ 45%-ը տրվել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին: Ամփոփվել է նաև մի կարևոր նախաձեռնություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծվում է միջազգային ճանաչում ունեցող ծագումով հայ կինոգործիչների հարթակ, որի նպատակն է Համահայկական կինոֆորումի ստեղծումը, նրանց օժանդակության միջազգային չափանիշների յուրացումն ու համագործակցության ընդլայնումը:  Հաճախ ասում ենք, որ դրսում ունենք  հարուստ ներուժ և մենք մեր հայրենակիցների հետ հրաշալի հնարավորություն կունենանք  նոր ծրագրեր մշակելու, գաղափարներ գեներացնելու, նոր շուկաներ բացահայտելու: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, 2019 թ. դեկտեմբերի 14-16-ը:

ԿԳՄՍ նախարարությունը կինոլորտի ներկայացուցիչների հետ մշակել է  նաև հայկական կինոժառանգության պահպանման, թվային վերականգնման ու հանրայնացման ծրագիր, որի շրջանակում 2020 թ., մասնավորապես՝ տեղի կունենան ցուցահանդեսներ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում, Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոնում և Կոպենհագենի «Cinemateket» կինոթատրոնում։ Մյուս տարի «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կինոժառանգության վերականգնման մասնագետներ,  կմշակվի և կհանրայնացվի կինոժառանգության վերականգնման ռազմավարությունը:

Կրթական, ներառական ծրագրեր

Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են այս ամիսների ընթացքում, մեծ արդյունավետություն են ապահովել: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորաբաց բեմահարթակում հոկտեմբերին մեկնարկել է «Դասարան+Դասական» կրթական նախագիծը, որը 2020 թ. կդառնա համապետական:

Վանաձորում տեղի է ունեցել «ՕԿՏԱՎԱ» նախագիծը, որի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ մայրաքաղաքի ճանաչված արվեստագետների հետ:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնը՝ հայ անվանի երաժիշտների մասնակցությամբ (Ռ. Հախվերդյան, Մ. Ոսկանյան, Գ. Սուջյան և այլք):

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել նաև «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը, որին միացել էր նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Հոբելյաններ

Հոբելյանների մասով, նախարարի տեղակալը տեղեկացրել  է, որ Կոմիտասի 150- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են տասնյակ համերգներ, գիտաժողովներ և միջոցառումներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, միջոցառումներ՝  Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, Լատվիայի Սուրբ Հովհաննես եկեղեցում Կոմիտասի Պատարագի համերգային տարբերակի կատարումը և ձայնագրումը, Էստոնիայի Նիգուլիստե եկեղեցում կայացած համերգը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ելույթը Փարիզում, «Հովեր» կամերային երգչախմբի համերգները Մյունխենում՝ «Բոլոր սրբերի եկեղեցում» և Բրյուսելի Մայր տաճարում, Գյումրիի «Սև» բերդում և Գառնիում կայացած հոբելյանական համերգները, Հայաստանի երգչախմբերի՝ հոբելյանին նվիրված համերգները Արցախում և այլն: Երաժշտական տարբեր կազմակերպություններ հանդես են եկել ավելի քան հարյուր համերգներով: Հ. Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակների շրջանակներում նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի կատարմամբ և Արզաս Ոսկանյանի նորակերտմամբ ու ամբողջացմամբ տեղի է ունեցել Կոմիտասի «Անուշի» պրեմիերան:

Հ. Աբելյանի անվան թատրոնում ևս բեմադրվել է «Անուշը», իսկ Դսեղում անցկացվել է  «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը: Մոսկվայում տեղի է  ունեցել  Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հյուրախաղերը՝ թումանյանական հեքիաթների բեմականացմամբ, իսկ այս օրերին թատրոնը հյուրախաղերով գտնվում է Փարիզում: Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի կապակցությամբ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակում և Երևանի «Այրարատ» կինոսրահում ներկայացվել են «Նռան գույնը» ֆիլմի թվային վերականգնման արդյունքները: Նշվել են կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակները: Գոհար Գասպարյանի 95-ամյակի կապակցությամբ անցկացվել է երգչուհու անունը կրող մեներգիչների համահայկական մրցույթը: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում երեկ նշվել է նաև Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանը:

2020-ին հանրությանը կներկայացվի «Խաչվող ճանապարհներ»՝ Թումանյանին և Կոմիտասին նվիրված ֆիլմ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում