18/12/2019 10:17
ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո դադարել են հակառակորդի կրակոցները. ՊՆ խոսնակ
Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան», - գրել է Հովհաննիսյանը։
Նշեք, որ երեկ՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ էին բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: