18/12/2019 14:03
Ավստրալիայում գրանցվել է պատմության մեջ ամենաշոգ օրը
Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոն արձանագրել է դիտարկումների պատմության մեջ երկրում ամենաշոգ օրը. այն դարձել է դեկտեմբերի 17-ը, երբ օդի ջերմաստիճանը հասել է մինչև 40.9 ºC:
«Ըստ նախնական տվյալների ՝ դեկտեմբերի 17-ը դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրն էր՝ 40.9 ºC ջերմաստիճան: Նախկին ռեկորդը գրանցվել էր 2013 թվականի հունվարի 7-ին՝ 40.3 ºC», - Twitter- ում հայտնել են օդերևութաբանները: