18/12/2019 14:50
2020 թվականը` նոր բնակարանում. Մանկատան 300 շրջանավարտ սեփական բնակարան կունենա (Տեսանյութ)
Մանկատան 300 շրջանավարտների համար սեփական բնակարան ունենալն այլևս երազանք չէ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական ծրագրերից տնտեսած գումարների շնորհիվ առաջարկ էր արել կառավարությանը, որն ընդունվել ու հաստատվել է. մանկատան շրջանավարտները, որոնք շատ տարիներ առաջ ընդգրկված էին հերթացուցակում, կկարողանան բնակարանի գնման վկայագրեր ստանալ։
Այսօր այդ օրն էր. մանկատան սաների առաջին խմբին հանձնվեցին վկայագրերը։
1,9 միլիադ դրամ է հատկացվել 300 շրջանավարտների բնակարանային պայմանները բարելավելուն։ Յուրաքանչյուրին հատկացվել է 6.3 միլիոն դրամ։
Սոցապնախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է՝ այս ծրագրից բացի, կլինի նաև առաջնահերթություն զբաղվածության ծրագրերում։
Մանրամասն՝ տեսանյութում։