18/12/2019 16:02
Դավիթ Խաժակյանին ժողովուրդն է ընտրել, և նա չպետք է հրաժարվի այդ մանդատից. Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ժողովուրդն է ընտրել, և ես կարծում եմ, որ նա չպետք է հրաժարվի այդ մանդատից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։
Հարցի առնչությամբ այլ մեկնաբանություններ նա չցանկացավ ներկայացնել։
Նշենք, եթե Դավիթ Խաժակյանն իսկապես հետ կանչվի, ըստ ցուցակի՝ նրան փոխարինելու է Անահիտ Բախշյանը: