18/12/2019 12:20
Գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն հնչել. Կոթիի ղեկավար
Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական կողմից հնչած կրակոցների հետևանքով Կոթիում մարդկային և նյութական վնասներ չկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։
Նրա խոսքով՝ գիշերն իրենց համայնքում խաղաղ է անցել, կրակոցներ չեն հնչել։
«Այս պահին էլ իրավիճակը խաղաղ է, համայնքում բնականոն աշխատում են բոլոր ենթակառուցվածքները», - նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ-երը կրակ էին բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի ուշ տեղեկացրել էր, որ հակառակորդը գործողությունները դադարեցրել է միայն հայկական զինված ուժերի պատասխան կրակից հետո։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։