18/12/2019 13:04
#Չդնես. Մելիք-Շահնազարյանը Դավիթ Խաժակյանին կոչ է անում չնահանջել
Ակնհայտ է, որ Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանիում վերահսկման ֆունկցիա է իրականացնում, և այդ է պատճառը, որ ես նրան կոչ եմ անում վայր չդնել մանդատը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Նա օրակարգ է բերում հարցեր, որոնք շատ կարևոր են մայրաքաղաքի կառավարման տեսանկյունից, բայց կոծկվում են իշխանությունների կողմից։ Դավիթ Խաժակյանն, ըստ էության, հանրությանն ինֆորացիա տրամադրող միակ գործիչն է, և նրա՝ ավագանու անդամի մանդատը վայր դնելուց հետո քաղաքային իշխանությունները կդառնան անվերահսկելի», - համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի հնարավոր հեռացմամբ չի լինի ներքին ընդդիմություն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ամենաթողության մակարակի բարձրացմանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ ներքին քննադատությունն այն գործոնն է, որն իշխանություններին ստիպում է լինել ավելի արդյունավետ։
«Միանշանակ, Դավիթ Խաժակյանին կոչ եմ անում չվհատվել, չնահանջել և պայքարել, որովհետրև այդ պայքարը մեծ նշանակություն ունի երևանցիների համար։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն էլ կոչ եմ անում չգնալ Խաժակյանին հետ կանչելու ճանապարհով։ Չգիտեմ, թե նրանք քաղաքական ինչ շարժառիթներ են ունեցել նման որոշում կայացնելու համար, բայց դրանով ուղիղ հարված են հասցնում մայրաքաղաքի կառավարման համակարգին», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանին մանդատը վայր չդնելու հորդորով հանդես էր եկել նաև ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը: