18/12/2019 15:49
Ադրբեջանին զենքի մատակարարումը զսպում է Արցախում ուղիղ պատերազմական գործողությունների վերսկսումը. Կոսաչով
Ոչ միայն ԼՂ հակամարտության, այլ ցանկացած հակամարտության դեպքում իրավիճակը ոչ ստաբիլ է դառնում ուժերի խախտված բալանսի պատճառով, երբ կողմերից մեկի մոտ կա հնարավորություն կամ պատրանք այն մասին, որ ինքը կարող է հաղթել ռազմական համակարտությունում, այսօր Երևանում ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին:
«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: ՌԴ և Բելառուսի կողմից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կբերի երկու շատ անցանկալի և վտանգավոր հետևանքների ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարների մասով: Դրանցից մեկն այն է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողներ կարող են ի հայտ գալ, երկրորդ՝ ինչպես արդեն սկզբում նշեցի տեղի կունենա ուժերի բալանսի խախտում, ինչը հանդիսանում է ուղիղ պատերազմական գործողությունների չվերսկսման երաշխավոր», - ընդգծեց նա:
«Ուղիղ պատերազմական գործողությունները ԼՂ հակամարտությունը հետ կշպրտեն սկզբնական փուլ և կզրոյացնեն բոլոր ջանքերը, որոնք ներդրվում են հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Մենք դա չենք ցանկանում», - նշեց նա: