ԼՂ հակամարտության վերջնական լուծումը կգտնվի միայն պատերազմի դաշտում. Հարցազրույց Հարութ Սասունյանի հետ (Տեսանյութ)

18/12/2019 14:36

ԼՂ հակամարտության վերջնական լուծումը կգտնվի միայն պատերազմի դաշտում. Հարցազրույց Հարութ Սասունյանի հետ (Տեսանյութ)


Կալիֆորնիայի Գլենդեյլում բնակվող արձակագիր, լրագրող և թարգմանիչ Մարտին Շիրինյանը ծավալուն հարցազրույց է անցկացրել սփյուռքահայ հայտնի լրագրող, «The California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ, որը տրամադրել է Aysor.am-ին:

Հարութ Սասունյանը հարցազրույցում ներկայացրել է իր կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը, խոսել հեղափոխության և Հայաստանում հետհեղափոխական փուլի մասին, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորմանն ու Հայաստան-Սփյուռք կապերին:

Հարցին՝ ինչ կարծիք ունի Հայաստանում 2018 թ. գարնանը կատարված հեղափոխության մասին, Սասունյանն ասել է, որ թավշյա հեղափոխությունն անակնկալ էր թե՛ Հայաստանի, և թե՛ Հայկական Սփյուռքի համար:

«Անշու՛շտ, շատ դրական եմ համարում: Բոլորս էլ շատ խանդավառված ենք և ուրախ: Մտահոգությունս միայն այն է, որ մենք` հայերս չափազանց շուտ խանդավառվում ենք և չափազանց շուտ էլ հուսահատվում: Արմատական փոփոխություններ եղան՝ փոխվեց խորհրդարանի ամբողջ կազմը, կառավարությունն ու վարչապետը: Պետք է սպասենք, ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ վերջնական արդյունք կստանանք թե՛ հեղափոխությունից, և թե՛ այս բոլոր փոփոխություններից», - նշել է Սասունյանը:

- Մինչև Թավշյա հեղափոխությունը Դուք ծանոթ էի՞ք այն ժամանակվա ՀՀ խորհրդարանի պատգամավոր և «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, իսկ այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

- Ցավոք, առիթ չեմ ունեցել հանդիպելու պարոն Փաշինյանի հետ մինչև նոր կառավարության ձևավորումը, թեև երկուսս էլ մասնագիտությամբ լրագրողներ ենք: Սակայն ուշադիր հետևել եմ ընդդիմադիր Ն.Փաշինյանի գործունեությանն անկախությունից մինչև այսօր: Ծանոթ եմ նրա բոլոր ելույթներին ՀՀ խորհրդարանում, փողոցային ցույցերին և հրատարակումներին: Այս տարվա սեպտեմբերին եղել եմ Հայաստանում և հանդիպել եմ վարչապետի հետ: Մեր հանդիպումն ընկերական էր և տևեց մոտ մեկ ժամ: Շատ քաղաքավարի, խելացի, ազնիվ ու հասարակ մարդ է պարոն Փաշինյանը:

- Ձեր կարծիքով այս հեղափոխությունը գունավոր էր՞, թե՞ ոչ: Արդեն հայտնի են գունավոր հեղափոխության դեպքեր նախկին Խորհրդային Միության անդամ հանրապետություններում, օրինակ՝ 2003-ի Վարդերի հեղափոխությունը Վրաստանում, 2004-2005թթ.-ի Նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում, 2005թ.-ի Կակաչների հեղափոխությունը Ղրղզստանում: Ցավով պետք է արձանագրել, որ մինչև հիմա այդ հանրապետություններում կայունություն և խիստ նկատելի առաջընթացներ չեն նկատվել: Անկասկած հին վարչակարգը փոխելու կարիք կար, բայց կարո՞ղ ենք հուսալ, որ մեզ մոտ այլ որակների կարժանանանք: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն ու դիրքորոշումն այս հարցում:

- Իմ կարծիքով այս հեղափոխությունը գունավոր չէր, այլ՝ ներքին, այսինքն՝ դրդված կաշառակերության, իրավական խախտումների, անօրինականությունների և շատ այլ խնդիրների պատճառով: Պարոն Փաշինյանը բազմիցս ասել է, որ արտաքին հարաբերությունները պահպանվելու են, միայն փոփոխվելու է ներքին կարգը: Ճիշտ է, որ գունավոր հեղափոխություններն այնքան էլ հաջողություններ չեն գրանցել ուրիշ երկրներում, և բոլորն էլ դրդված են եղել դրսից: Սակայն, փառք Աստծո, Թավշյա հեղափոխությունն այդպիսին չէ:

- Բոլոր գունավոր հեղափոխությունները, տարբերվելով դասական հեղափոխություններից (Պլատոն, Մարքս), չեն փոխում կամ փոփոխում սահմանադրական կարգը, այլ ավարտվում են իշխանափոխությամբ, առանց արյունահեղության, ծագելով անարդար նախագահական, խորհրդարանական ընտրությունների ու կոռուպցիայի պատճառով: Ասում են, որ գունավոր  հեղափոխությունները հաճախ ուղղորդվում, կառավարվում և ֆինանսավորվում են արտերկրից: Հայաստանում էլ բազմիցս կասկածներ են հայտնվել այդ կապակցությամբ՝ մատնանշելով, մասնավորապես Սորոսի հիմնադրամին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ և որևէ վտանգ տեսնու՞մ եք դրանում, այսինքն՝ հնարավոր է՞, որ մեզ կառավարեն դրսից՝ ի վնաս մեզ և իհարկե՛, ի շահ դրսի ուժերի:

- Այո՛, հաճախ լսում եմ այդպիսի խոսակցություններ, մանավանդ Հայաստանում, որ իբր դրսի ուժերը ներթափանցել են Հայաստան: Սակայն իրականում ես չեմ հավատում դրան: Չեմ կարծում նաև, որ Սորոսն է միջամտում: Սորոսը կազմակերպում է մի շարք բարեգործական աշխատանքներ և օգնում է որոշ համայնքային կազմակերպությունների: Չեմ կարծում, որ իր նպատակը Հայաստանը կառավարելն ու վերահսկելն է: Մեզ՝ հայերիս համար Հայաստանը շատ կարևոր մի բան է, սակայն աշխարհի համար այն աննշան մի բան է: Չեմ կարծում, որ Սորոսը կամ Թրամպը կարող են գիշերներն անքուն մնալ ու մտածել Հայաստանը գրավելու կամ իշխելու մասին: Այնպես որ, այս վարկածը ես հավանական չեմ համարում:

- Ի՞նչ կարծիքի եք՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված, այսպես կոչված, տնտեսական հեղափոխության մասին: Այդ ի՞նչ տնտեսական հեղափոխություն մասին է խոսքը: Չէ՞ որ առ այսօր հայտնի են միայն երկու տնտեսական հեղափոխություններ՝ գյուղատնտեսական կամ նեոլիտիկ, երբ մարդ արարածը թողեց որսորդությամբ և բուսական ծագմամբ սնունդ հայթայթելու իր կացութաձեւը և անցավ հող մշակելուն ու անասուններ պահելուն և արդյունաբերական, երբ 19-րդ դարի 2-րդ կեսից մինչեւ 1-ին համաշխարհային պատերազմի սկիզբն ընկած ժամանակահատվածում ձեռքի աշխատանքին հետզհետե փոխարինելու եկան մեքենաները, կատարվեցին էլեկտրականության ու ռադիոյի գյուտերը և այլն: Ցավոք, երրորդ տնտեսական հեղափոխությունը դեռ տեղի չի ունեցել, չնայած ոմանք փորձում են ազդարարել թվային (digital) տնտեսական հեղափոխության մոտալուտ գալուստը, ինչը միանգամայն հավանական է:

- Կարծում եմ, որ հարգելի վարչապետի խոսքը մի քիչ չափազանցված է: Անշուշտ տնտեսական հեղափողության մասին չէ խոսքը, պարզապես քաղաքական հեղափոխության շարունակությունը համարելով խոսում է այսպես կոչված «տնտեսկան հեղափոխության» մասին, տնտեսական, արմատական փոփոխությունների մասին չէ խոսքը, այլ՝ տնտեսության զգալի առաջընթացի: Ցավոք, դեռ շատ քիչ փոփոխություններ կան տնտեսության զարգացման բնագավառում, բայց որոշ չափով պարոն Փաշինյանի կառավարությունը ձերբազատվել է կոռուպցիայից. արմատախիլ չի եղել այն, որովհետև ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ ձերբակալվում են մարդիկ, օրինակ՝ ձերբակալվեց կրթության փոխնախարարը: Կոռուպցիան տակավին արամատախիլ չի եղել, որովհետև ոչ միայն նախկին կառավարության բոլոր կաշառակերները չեն դատվել, այլ նաև նոր կառավարության մեջ կան այդպիսի մարդիկ, օրինակ՝ ոստիկաններ, զինվորականներ, քաղաքական դեմքեր և այլն: Սա դժվարին և երկար գործընթաց է: Ինչպես Ժան Ժակ Ռուսոն է ասել. «Հեղափոխությունները պետք է նախ մարդկանց ուղեղներում լինի, հետո նոր փողոցում իրագործվի»:   

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

- Ի՞նչ կարծիքի եք Թավշյա հեղափոխությունից հետո առաջացած անհանդուրժողական մթնոլորտի ձևավորման մասին: Հասարակությունը պայմանականորեն բաժանվել է սևերի և սպիտակների: Սպիտակներն իշխանությունն է ու նրան աջակցող ժաղովուրդի մի մասը: Մնացածը սևերն են, այսինքն` նախկին իշխանության ներկայացուցիչները և մոխրագույները, ես նրանց այդպես կանվանեի, որոնք կողմ են և աջակցում են նոր իշխանություններին, բայց միևնույն ժամանակ վերահսկում և քննադատում են նրան: Հայհոյողները սպիտակներն են: Նրանք վիրավորում են թե՛ սևերին, և թե՛ մոխրագույներին, նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներով: Սպիտակների մեծ մասը երբեք չի բանավիճում, երբեք հակափաստարկներ չի բերում, պարզապես ամոթանք է տալիս ու հայհոյում: Նրանց զոմբիներ են անվանում: Ինչու՞ ներկա իշխանությունը կարգի չի հրավիրում նրանց: Չէ՞ որ զոմբիներն աջակցում են նոր իշխանությանը և անվերապահորեն ենթարկվում նրան:

- Ինձ համար դա շատ ցավալի նյութ է: Ես շատ զայրանում եմ, որ մարդկանց մեջ տարբերություն են դնում: Մենք բոլորս էլ հայ ենք, մի ընտանիքի անդամներ, միահամուռ պետք է աշխատենք՝ ի շահ մեր հայրենիքի: Իշխանությունները ժամանակավոր են, այսօր՝ կան, վաղը՝ չկան, միայն հայրենիքն ու հայ ժողովուրդն է մնայուն: Նորմալ է, որ տարբեր մարդիկ տարբեր գաղափարներ ունենան ու իրար հետ բանավիճեն, բայց դա չպետք վերածվի թշնամության, իրար հայհոյելուն: Մենք չպետք է մոռանանք, որ մեր թշնամիները թուրքերն ու ադրբեջանցիներն են և նոր, ներքին թշնամիների կարիք չունենք: Չպետք է բաժանել, մասնատել ժողովրդին: Ես դեմ եմ և տգեղ եմ համարում սոցիալական մեդիայում հնչող հայհոյանքները, մանավանդ կանանց կողմից: Իշխանություններին կխնդրեի, որ անընդհատ հիշեցնեին ժողովրդին, որ հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ:

- Դուք ծանոթ ե՞ք ներկայիս հայաստանյան, խորհրդանական կառավարման համակարգին, որը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական իշխանական ճյուղերից, ըստ որում գործադիրը հաշվետու է ու կախման մեջ է օրենսդրից և, ինչու՞ չէ, դատականից նույնպես: Դուք ապագայում վտանգ տեսնու՞մ եք, որ այդ երեք իշխանական ճյուղերը միավորվեն և դառնան մեկ ամբողջական իշխանություն և խորհրդարանական կառավարաման համակարգի փոխարեն ունենանք միապետական կառավարում:

- Այո՛, այդ վտանգը կա: Ոչ միայն դա հնարավոր է, այլ որոշ մտավախություններ կան այդ առումով: Մենք ուզում ենք, որ իշխանության այդ երեք ճյուղերը մեկը մյուսին վերահսկեն և ամեն մարդ իր գործը ճիշտ անի՝ առանց օրենքի, առանց սահմանադրության խախտման: Եթե երեքն էլ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչը լինեն, ապա նրանց վերհսկող չի լինի, և դա շատ վատ կլինի: Բացի դրանից պետք է ունենանք ուժեղ ընդիմություն: Այն օգտակար բան է՝ ավելի զգոն է պահում իշխանություններին, որ շատ չշեղվեն սահմանադրական իրավասություններից: Եթե ընդիմությունն իսկապես ուժեղ չլինի, իշխանությունը կարող է սխալ ճանապարհով գնալ: 

- Ինչքանո՞վ է հարմար, քաղաքական և վարչարարական իմաստով, Հայաստանում ունենալ խորհրդարանական կառավարման ձև, իսկ Արցախում միանգամայն տարբեր՝ նախագահական: Դժվարություններ ու անհամաձայնություներ չե՞ն առաջանա:

- Այդ հարցը ինձ շատ չի մտահոգում: Չեմ կարծում, որ դա կարող է խանգարել: Նույն բանը, նույն անհամատեղելիությունը կա նաև Հայաստանի և ուրիշ երկրների հետ: Չէ՞ որ մեր խորհրդարանական երկիրը հանդիպումներն է ունենում ուրիշ, օտարերկրյա ո՛չ միայն խորհրդանական, այլև նախագահական կառավարումով երկրների հետ նույնպես: 

- ՀՀ վարչապետը մի բանաձև է առաջարկել Արցախի խնդրի կարգավորման համար, ըստ որի՝ «Արցախի՝ ինդրի կարգավորման լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: Նույնն անընդհատ կրկնում է ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: Մի՞թե դա հնարավոր է, մի՞թե դա իրատեսական է: Ի՞նչ կարծիքի եք այս մասին:

- Որպես գաղափար դա գեղեցիկ է հնչում, բայց վստահ չեմ, որ իրատեսական է: Այս բանաձևն առայժմ լուծում չունի: Այս հակամարտությունը նման է իսրայելա-պաղեստինյանին, որն արդեն 70 տարի է լուծում չի ստանում:

- Ինչպես նկատեցիք նախորդ հարցում «Արցախի ժողովուրդ» արտահայտությունը բազմիցս է օգտագործվում մեր քաղաքական գործիչների, ՀՀ արտգործնախարարի և նույնիսկ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից: Օրինակ՝ ասում են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդները: Իմ կարծիքով չի կարելի օգտագործել «Արցախի ժողովուրդ» արտահայտությունը, ճիշտ է «արցախահայություն» բառը: Օտար երկրները կարող են սխալ հասկանալ մեզ, այսինքն՝ կկարծեն, որ Արցախում հայեր չեն ապրում: Ի՞նչ կարծիքի եք այս մասին:

- Իհարկե՛, սխալ է: Բացի դրանից «Արցախի ժողովուրդ» արտահայտությունը կարող է օտարների կողմից թյուրիմացաբար ընկալվել՝ որպես ադրբեջանցիներ: 

- Վարչապետն ասել է, որ Արցախը պետք է պաշտոնապես մասնակցի խաղաղության բանակցություններին: Իհարկե՛, դա ճիշտ մոտեցում է: Ադրբեջանը դեմ է դրան, քանի որ ուզում է հակամարտության ամբողջ պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա և վերջինիս որպես զավթիչ ներկայացնել ամբողջ աշխարհի առջև: Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև մեկ ուրիշ բան, որ Արցախի և Հայաստանի դիրքորոշումները բանակցային հարցերում նույնն են: Բայց չէ՞ որ դա անիմաստ է դարձնում Արցախին՝ որպես կողմ հանդես գալը բանակցային գործընթացում: Ինչպե՞ս կգնահատեիք վարչապետի այս հայտարարությունը:

- Համաձայն եմ, որ սխալ է, ավելին՝ վարչապետը Արցախում՝ ի լուր աշխարհի հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ…»: Իսկ դա նույնպես անիմաստ է դարձնում բանակցություններին Արցախի մասնակցությունը: Այս հակամարտությունը բավականին բարդ է և, թերևս դեռ երկար տարիներ բանակցությունները կշարունակվեն, սակայն վախենում եմ, որ վերջնական լուծումը գտնվի միայն պատերազմի դաշտում: Դա շատ վատ կլինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայասատանի և թե՛ Արցախի համար: Աստված, մի՛ արասցե…

- 2020 թ․ պետական բյուջեի նախագծում 310․5 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել պաշտպանության բնագավառին, որը 0․9%-ով պակաս է 2019թ․ պետական բյուջեով հաստատված մակարդակից: Մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, բացի Ադրբեջանից կա նաև օրեցօր զինվող ու զավթիչ, պանթուրքիստական ծրագրերով ոգևորված Թուրքիան: Կարելի է արդյո՞ք այդպես վարվել: Չէ՞ որ ամենաշատը պետք է աճեր հենց ռազմական ծախսերը՝ համեմատած տնտեսության մյուս ճյուղերի հետ:

- Չեմ կարող հավատալ դրան: Հուսանք, որ դա սխալմունք է ու պետք է ճշտվի պաշտպանության նախարարի կամ վարչապետի հետ: Եթե այս տեղեկատվությունն իսկապես ճշտված է, ապա դա շատ մտահոգիչ է…

- Ինչու՞ առ այսօր մենք չունենք արցախյան խնդրի խաղաղ լուծման հստակ ծրագիր: Ի տարբերություն մեզ, ցավոք, Ադրբեջանի ծրագիրը չափազանց հստակ է՝ պահանջում է վերադարձնել 7 ազատագրված շրջաններն ու Արցախը, փոխարենը խոստանում է մեզ տալ ավելի լայն ինքնավարության  հնարավորություն: Միգուցե այդ ծրագրի բացակայության պատճառով է, որ հայկական կողմից ուզում են օգտվել ոչ միայն Ադրբեջանը, այլև որոշ գերտերություններ:

- Իմ կարծիքով մենք Արցախի խնդիր չունենք: Մենք արդեն լուծել ենք Արցախի խնդիրը պատերազմով և ազատագրել ենք մեր հայկական, պատմական հողերը: Այլ խոսքով, մենք խաղաղության լուծում առաջարկելու կարիք չունենք, որովհետև արդեն լուծել ենք մեր հարցերը՝ ազատագրել ենք մեր հողերը և նստած ենք այդ հողերի վրա: Նույնիսկ բանակցությունների խնդիր չկա:

- Ձեր կարծիքով ո՞րն է ճիշտ՝ երկու անկախ հայկական պետություններ ունենալը, թե նրանց միացումը: Օրինակ՝ Կանադայի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր Արա Պապյանի կարծիքով՝ ճիշտը միացումն է, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք միջազգային իրավունքով արդարացնել նաև ազատագրված շրջանների կարգավիճակը, հղումներ անելով դեռևս նախորդ դարի՝ 20-ական թվականների սկզբի մի շարք միջազգային պայմանագրերին, ինչպես նաև կլուծվի Արցախի ճանաչման հարցը:

- Անշուշտ, թե՛ ես, և թե՛ մեր հայրենակիցներից շատերը գիտակցում են, որ Արցախը մեր պատմական հայրենիքի մի մասն է և հավատում ենք միացման գաղափարին: Սակայն միացման դեպքում կարող ենք խնդիրներ ունենալ միջազգային հանրության և ՄԱԿ-ի հետ, կարող են նաև պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ: Այդ պատճառով պետք է սպասել, քանի որ խաղաղ պայմանններում, բանակցության գործընթացի ժամանակ դա չի կարելի անել: Ինչ վերաբերվում է միացմանը, ինչպես նախորդ իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանն ասաց մի անգամ. «Մենք միացում կհայտարարենք, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի Հայաստանին»: Ես մի առաջարկ ունեմ հրադադարի խախտումների վերաբերյալ: Դա պետք է ի լուր աշխարհի հայտարարի մեր վարչապետը, ըստ որի՝ չի կարելի կրակել և բանակցել միաժամանակ: Մենք կարող ենք ամեն մի կրակոցից անմիջապես հետո սառեցնել բանակցուոյունները, օրինակ՝ երեք ամսով: Եթե այդ ընթացքում մեր թշնամիները նորից կրակեն, ապա ևս երեք ամսով երկարացնել այն և այլն: ԵԱՀԿ խումբը ստիպված կլինի կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որպեսզի վերսկսվեն խաղաղ բանակցությունները:

- Արդյո՞ք Դուք ճիշտ եք համարում ՀՀ Սփյուռքի նախարարության փոխարինումը Սփյուռքի հարցերով վարչապետի հանձնակատարի պաշտոնով, որը ստանձնեց մեզ հայտնի, Կալիֆորնիայի՝ Հայկական Սփյուռքի կողմից սիրված ու հարգված, Կալիֆորնիայի՝ Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Այդ փոփոխոթյունը Դուք ճիշտ և ավելի օգտակար համարու՞մ եք, թե ճիշտ կլիներ պահպանվեր Սփյուռքի նախարարությունը: Չնայած հիշում եմ, թե Դուք ի՞նչ էիք ասել այս մասին մի առիթով. «Մի թույլ կամուրջ կար Սփյուռքի և հայրենիքի միջեւ, այն էլ քանդվեց»:

- Այո՛, ես դա ասել եմ բազմաթիվ անգամներ: Նոր ղեկավարությունը, եթե նույնիսկ ուզում էր փակել Սփյուռքի նախարարությունը, ապա հարկ էր, որ խորհրդակցեր Սփյուռքի հետ: Սակայն դա չարվեց, որն անհարգալից վերաբերմունք էր Սփյուռքի հանդեպ: Բացի դրանից, նախ փակեցին, հետո սկսեցին մտածել, թե ի՞նչ լուծում գտնել, որը նույնպես տարակուսանք էր առաջացնում: Զարեհ Սինանյանն իմ լավ բարեկամն է, և ես վստահ եմ, որ նրա համար ավելի հեշտ և արդյունավետ կլիներ աշխատել, եթե նշանակվեր Սփյուռքի նախարարի պաշտոնում:  Ես իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ նաև, որ փակելը լուծում չէ: Օրինակ, եթե Պաշտպանության նախարարությունը լավ չէ աշխատում, ապա լուծումը փակել չէ, այլ պետք է բարելավել այդ նախարարության աշխատանքը: Նույնը պետք է արվեր Սփյուռքի նախարարության համար: 

- Տպավորություն է ստեղծվում, որ մշակույթին նոր կառավարությունը լուրջ չի վերաբերվում (հիշենք նախկին Մշակույթի նախարարության ժամանակավոր պաշտոնակատար, տխրահռչակ Նազենի Ղարիբյանի խառնակչությունները սփյուռքահայ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի, «Համազգային թատրոնի», «Կոմիտասի քառյակի», Վանաձորի թատրոնի և այլոց վերաբերյալ), իսկ գիտության նկատմամբ ընդհանրապես արհամարհական վերաբերմունք ունի: Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը և վարչապետ Ն. Փաշինյանն առաջարկում են վերացնել Գիտությունների ակադեմիան, կրճատել գիտության աշխատողների մեծ մասին, իսկ մնացածին կցել-կցմցել բարձրագույն կրթական հաստատություններին: Չեք կարծում արդյո՞ք, որ Հայաստանում գիտությունը այդ դեպքում կդառնա երկրորդական, ոչ կարևոր մի բան:

- Ես Մշակույթի նախարարույթան մասին նույն կարծիքին եմ, ինչ Սփյուռքի նախարարության վերաբերյալ: Պետք էր բարելավել, բարեփոխումներ անել, այլ ոչ թե փակել: Ինչ վերաբերվում է գիտությանը, տեղեկություն չունեմ, որ Գիտությունների կաճառը փակվում է: Եթե այդ լուրը ճիշտ է, ապա դա սխալ է, քանի որ գիտնականները շատ կարևոր ռեսուրս են մեր համար: Մենք արդեն վերջին 30 տարիների ընթացքում մի շարք գիտնականների կորցրել ենք, որովհետև բյուջեից շատ քիչ հատկացումներ են արվել: Նրանց մի մասը երկրից հեռացել են, մի մասն էլ, աշխատանքը կորցնելով, այլ աշխատանքի են  անցել: Պետք է զարկ տանք գիտության զարգացմանը, քաջալերենք ու ֆինանսավորենք գիտնականներին, որովհետև գիտությունն է զարգացնում երկիրը, չի թողնում, որ ետ մնանք համաշխարահային զարգացման առաջընթացից:  

- Ճակատագրական չեն լինի արդյո՞ք կրթության բնագավառում ծրագրավորված «բարեփոխուները», երբ առաջարկվում է միջնակարգ դպրոցներից վերացնել ռազմագիտություն և եկեղեցու պատմութուն առարկաները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզուն ու հայ ժողովրդի պատմություն առարկաները:

- Այս մասին ես շատ հստակ կարծիք ունեմ: Համոզված եմ, որ հայոց լեզվի, հայոց պատմության, հայոց կրոնի և ռազմագիտության դասընթացները պետք է պահենք: Այդ առարկաները պետք է պարտադիր լինեն, այլ ոչ թե ընտրովի: Եթե մենք անհրաժեշտ ուշադրություն չդարձնենք, հատկապես հայոց լեզվին, ապա կարող ենք վերածվել մի ազգի, որը նախընտրում է խոսել ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզուներով, բայց ոչ հայերեն: Իսկ դա նշանակում է, որ հետզհետե կկորցնենք նաև մեր մշակույթը, որը հազարամյակներ շարունակ կարողացել ենք պահպանել:  

- Ինչու՞ Հայկական Սփյուռքը Թավշյա հեղափոխությունից հետո ներգրավված չէ հայաստանյան իշխանության մեջ, նույնիսկ խորհրդատվական կարգավիճակով: Ինչու՞ չի օգտագործվում Հայկական Սփյուռքի ահռելի պոտենցիալը գործարարության, նորարարության, վարչարարության, գիտության, ռազմարդյունաբերության և միջազգային իրավունքի բնագավառներում:

- Շատ ճիշտ դիտողություն է: Վարչապետը սկզբնական շրջանում խոսում էր, որ Սփյուռքը պետք է ներգրավվի Հայաստանի իշխանությունում, բայց ցավոք օրենքը դա թույլ չի տալիս:  Խոստացավ փոխել օրենքը, սահմանադրությունը, բայց դեռևս ոչ մի փոփոխություն չկա: Հուսանք, որ եկող տարվա փետրվարից սկսվող սահմանադրական փոփոխությունների մեջ նկատի կունենան սփյուռքահայերի ներգրավվածության խնդիրը նույնպես: Սակայն ներկայումս, իրոք, կարող են ներգրվել սփյուռքահայերին, գոնե որպես՝ խորհրդականների:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

- Արդյո՞ք ժամանակը չէ, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր մարտավարություն ցուցաբերի, այսինքն` այլ պետություններին ոչ միայն հորդորի, որ ճանաչեն այն, այլ նաև պահանջեն Թուրքիայից հատուցելու ցեղասպանության զոհերին, իսկ Միացյալ Նահանգներին` որպես իրավարարի ու հայցը ներկայացնող երկրներին (Թուրքիա, Հայաստան, Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումիանիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո) էլ անընդհատ, հետևողականորեն հիշեցնի 1920թ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին, քանի որ այն չունի ժամանակային սահմանափակում:

- Մեր ուժերն այնքան տկար են, որ հազիվ ենք կարողանում այս կամ այն կառավարությանը համոզելու՝ ընդամենը ճանաչելու ցեղասպանությունը: Մեր ուժերը չեն հերիքում, որ նաև համոզենք  նրանց, որ միաժամանակ հորդորեն Թուրքիային հատուցելու վնասները: Թուրքիան ցեղասպանությունը ճանաչած երկրներին թշնամաբար է վերաբերվում, իսկ վնասները հատուցելու մասին հորդորներն ավելի կվատթարացնեն այդ երկրների հարաբերությունները նրա հետ: Այդ պատճառով չեմ կարծում, որ նրանք կհամաձայնվեն: Պետք է ճիշտ հասկանալ խնդիրը: Օրինակ՝ ցեղասպանության ճանչումը չի կարելի ներկայացնել որպես պահանջատիրություն: Դա իրողություն, ճշմարտության խոստովանություն, գիտակցում, ճանաչում է միայն:

Օրինակ՝ եթե մեկը մարդ է սպանում, ապա դատարանում պարտադիր չէ նրա խոստովանությունը. դատավորն առաջնորդվում է փաստերով, այլ ոչ թե ոճրի կատարման ճանաչմամբ, կամ խոստովանությամբ: Պահանջատիրությունը խնդրելով և պահանջելով արդյունք չի տա: Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր իրավունք ունի դիմելու Համաշխարհային դատարան և պահանջել հատուցում /մեր հողերը, կալվածքները, շինությունները, բանկային հաշիվները և այլն/, ըստ որում, ինչպես ասացինք՝ ցեղասպանության ճանաչումն անգամ այդտեղ կարող է դեր չխաղալ, որովհետև դատարանի համար փաստերն են կարևոր: Վիլսոնի իրավարար վճռով խնդրելն ու պահանջելն էլ չի օգնի, ոչ էլ վերը նշված հայցվոր երկրների աջակցությունը:

Միակ ճանապարհը Համաշխարհային դատարանն է: Ես իրավաբան չեմ, բայց նույնիսկ այդ իրավարար վճիռը պետք է ներկայացվի միջազգային իրավարար փաստաբաններին, հետո՝ քննարկվի, թե ի՞նչ կարելի անել, բայց կրկին Համաշխարհային դատարանի միջոցով: 1951 թ.-ին ամերիկյան կառավարությունն արդեն ճանաչել է Հայող ցեղասպանությունը: Դրանից հետո ինչ որ եղել է կրկնություն է: Այնպես որ, ցեղասպանության ճանաչման շրջանը վաղո՜ւց անցել է, այսինքն՝ հիմա պահանջատիրության ժամանակշրջանն է սկսվել, և մենք, իսկապես, կարիք ունենք փոխելու մեր մարտավարությունն այս հարցում:

Հեղինակ՝ Մարտին Շիրինյան, արձակագիր, լրագրող և թարգմանիչ: Կալիֆորնիա, Գլենդեյլ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

05/11/2024 22:31 ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուներ է առաջադրել 05/11/2024 22:07 Ե՞րբ է պետք սկսել ծանրալսության բուժումը 05/11/2024 21:44 Ռուսաստանն ու Ամերիկան պատասխանատու են աշխարհի ճակատագրի համար․ Լավրով 05/11/2024 21:11 Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն․ Արտակ Զաքարյան 05/11/2024 20:55 Ուկրաինան ցանկացել է գրավել Կուրսկի ատոմակայանը, հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ 05/11/2024 20:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ալֆորվիլի քաղաքային իշխանության և Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին 05/11/2024 20:25 Լարսը փակ է բեռնատարների համար 05/11/2024 20:10 Լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. ՀՅԴ Բյուրո 05/11/2024 19:50 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց 05/11/2024 19:38 Միգրեն․ Նոպայի պատճառները 05/11/2024 19:22 Պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն 05/11/2024 19:05 Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը 05/11/2024 18:53 Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը միաժամանակյա խաղաշար են անցկացրել 28 մասնակիցների հետ 05/11/2024 18:38 Մեր երիտասարդությունը, կարծես, որդնել է. Եթե շարունակեն չնկատել իրենց շուրջ կատարվողը, դատապարտված են լքել Հայաստանը. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ) 05/11/2024 18:28 «Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Բաքուն պատասխան առաջարկներ է ուղարկել 05/11/2024 18:13 Շառլ Միշելը կոչ է անում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը 05/11/2024 17:56 Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է կատարվել 05/11/2024 17:41 Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը․ քննարկվում են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները 05/11/2024 17:27 «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հակառակը, նոր ռիսկեր կստեղծի»․ Լավրովը պնդում է՝ Ռուսաստանը Երևանին ու Բաքվին չի շտապեցնում՝ խաղաղության պայմանագիր կնքել 05/11/2024 17:14 Փաշինյան․ «Չենք ուզում խամաճիկային, գործադիր իշխանության կամակատար դատական համակարգ» 05/11/2024 17:01 Աննախադեպ «բարեփոխումը» մնաց թղթի վրա․ Անցումն էլեկտրոնային դեղատոմսերին հետաձգվում է 05/11/2024 16:44 FPWC-ն արհեստական կերակրման ծրագրի միջոցով կարողացել է նվազեցնել արջերի այցելությունները բնակավայրեր․ Լուսանկարներ 05/11/2024 16:26 Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու ձեզ՝ լավագույններից լավագույնների հետ. Պաշտպանության նախկին նախարարը՝ հետախույզներին 05/11/2024 16:04 Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին 05/11/2024 15:44 «Հորեղբորս բիզնեսն է, ես կապ չունեմ». Սոցապ նախարարը՝ ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտման մասին 05/11/2024 15:30 Փորձագիտական աշխատաժողով՝ Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման շուրջ 05/11/2024 15:25 Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ի նախօրեին 05/11/2024 15:13 Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար. Վլադիմիր Պուտին 05/11/2024 15:05 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այս թվում` Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ 05/11/2024 14:53 Պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանի և MediaHub-ի լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպի մասին 05/11/2024 14:26 Հավատքի համար նահատակված Սուրբ Սարգիսի մարմինը Հայաստան է տեղափոխել Մեսրոպ Մաշտոցը և ամփոփել Ուշի գյուղում. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 05/11/2024 14:13 Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է առանց տեղումների եղանակ 05/11/2024 14:07 Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը 05/11/2024 13:59 Նիկոլ Փաշինյանի աշխատանքից գոհ է հարցվածների շուրջ 35 տոկոսը, դժգոհ՝ շուրջ 57 տոկոսը 05/11/2024 13:56 Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները մեր տարածքներից դուրս են գալու, խնդիրը լուծվելու է. Սյունիքի մարզպետ 05/11/2024 13:41 Հարցվածների մեծ մասը բացասական է գնահատել ՀՀ նախագահի, ԱԺ-ի և կառավարության աշխատանքը. «GALLUP» 05/11/2024 13:33 Հայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 05/11/2024 13:20 16-ամյա պատանին դանակահարել էր 46-ամյա տղամարդուն․ ձերբակալվել է 05/11/2024 13:15 ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ արցախցիների համար (Տեսանյութ) 05/11/2024 13:08 Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին հաջողվել է փրկել 77-ամյա տղամարդու կյանքը 05/11/2024 13:04 «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 05/11/2024 13:00 ՀՀ-ի ամենակարևոր խնդիրն անվտանգության և սահմանային հարցերն են․ կարծում է հարցվածների 76,2 տոկոսը 05/11/2024 12:50 Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը 05/11/2024 12:50 Հայ-ֆրանսիական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար․ Վաչե Տերտերյան 05/11/2024 12:47 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել վնասվածքներ 05/11/2024 12:45 Հայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա 05/11/2024 12:44 Հարցվածների գրեթե կեսը չի հավատում, որ Հայաստանն Ուկրաինայից և Մոլդովայից ավելի շուտ ԵՄ-ին անդամակցելու շանսեր ունի 05/11/2024 12:40 Հարցված քաղաքացիների 41,2 տոկոսը միանշանակ չի հավատում, որ «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է. «GALLUP» 05/11/2024 12:18 Նոյեմբերյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 05/11/2024 12:13 Կրկնակի վրաերթ՝ Արմավիրում․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին նախ վրաերթի է ենթարկել «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը 05/11/2024 12:09 Մեկնարկում է «Ամսվա լավագույններ» մրցութային հայտերի ընդունումը 05/11/2024 12:04 Սահմանազատման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը. ո՞ր փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել. Գևորգ Պապոյան 05/11/2024 11:53 «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Գևորգ Պապոյան 05/11/2024 11:51 Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան 05/11/2024 11:44 Սոցիալական արդարությունը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով. Փաշինյան 05/11/2024 11:40 Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց ՔՊ-ի օրակարգում չկա. Գևորգ Պապոյան 05/11/2024 11:32 Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար 05/11/2024 11:29 Միջազգային գործընկերներին ներկայացվել է զինված հակամարտություններում ՀՀ ՄԻՊ հաստատության փորձը 05/11/2024 11:11 Երևանի տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է. Քաղաքապետարան 05/11/2024 11:05 Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման 90-ամյա ֆակուլտետի կողքին (Լուսանկարներ, Տեսանյութ) 05/11/2024 11:00 Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը. ՀՀ ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) 05/11/2024 10:54 Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում 05/11/2024 10:49 ԱՄՆ 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից. Սուրեն Սարգսյան 05/11/2024 10:42 ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Տիգրան Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից (Տեսանյութ) 05/11/2024 10:40 Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը 05/11/2024 10:34 Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար 05/11/2024 10:27 ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք 05/11/2024 10:25 Ապարանում որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում 05/11/2024 10:22 Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օրն է այսօր 05/11/2024 10:20 Կարևոր է հասկանալ, որ «հանուն» կամ «ընդդեմ» լինելը միմյանց բացառող հասկացություններ չեն, այլ ավելի շուտ՝ փոխլրացնող ջանքեր. Անանյան 05/11/2024 10:15 Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն՝ արտաքին գործոնը. սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է. Վահե Հովհաննիսյան 05/11/2024 10:13 «Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին 05/11/2024 10:11 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ 05/11/2024 10:03 Ադրբեջանը մտադրված չէ դուրս գալ այն տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել. Տիգրան Աբրահամյան 05/11/2024 10:01 «Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին 05/11/2024 09:59 «Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր 05/11/2024 09:57 «Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը՝ արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք 05/11/2024 09:52 «Հրապարակ». ՔԿՀ-ներում ռեյդ են արել և հավաքել կալանավորների բջջային հեռախոսները 05/11/2024 09:51 «Փաստ». «Մենք կայացած ընկերություն ենք և քաղաքական «տանիք» ունենալու կամ փնտրելու կարիք չունենք». «Սպայկայի» տնօրեն 05/11/2024 09:49 «Ժողովուրդ». «Ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն 05/11/2024 09:47 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել 05/11/2024 09:45 «Փաստ». Անգերազանցելի ցինիզմը 05/11/2024 09:42 «Ժողովուրդ». ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կրկին կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը 05/11/2024 09:40 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոյի ժամանակ հասցեական ելույթ են ունեցել պատգամավոր երկու տիկնայք 05/11/2024 09:37 «Փաստ»․ Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպին 04/11/2024 22:38 Աչքերի տակ «պարկեր». Առաջացման պատճառները 04/11/2024 22:20 Լեռնային գոտիներում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի 04/11/2024 22:03 Հայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնությունում առաջատար դիրքերում են 04/11/2024 21:40 Կիմ Չեն Ընը բարևներ է փոխանցել Պուտինին և առաջարկել իր օգնությունը 04/11/2024 21:18 Եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ․ Կատարում ենք այդ պատասխանատվությունը 04/11/2024 20:52 Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է 04/11/2024 20:32 Իշխանությունները մեծ եռանդով շարունակում են կրթական համակարգի կուսակցականացումը․ Դպրոցի տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է կուրորեն կիսի ՔՊ-ական խմբակի հակապետական հայացքները․ Մելքոնյան 04/11/2024 20:16 «Չաղ Ռուստամին» կալանքի ընթացքում երկու անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց 04/11/2024 19:56 «Եթե այսօր չի հաջողվել հեռացնել Նիկոլ Փաշինյանին, չի նշանակում, որ վաղը նա չի հեռացվելու»․ Հակոբ Հակոբյան 04/11/2024 19:38 Հերթական վթարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Լուսանկարներ) 04/11/2024 19:22 Սննդամթերքի վտանգավոր և անվտանգ E կոդերի ցանկ. Ո՞րն ընտրել 04/11/2024 19:06 Իսպանիայում դեռ չեն կարողանում ճշտել՝ քանի անհետ կորած կա տարերային աղետի հետևանքով 04/11/2024 18:52 Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները լուծարվել են 04/11/2024 18:37 Սպանություն Մեղրաշենում 04/11/2024 18:19 «Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք»․ Սունդուկյանի անվան թատրոն

Տվյալ բաժնի վերջին նյութերը