18/12/2019 11:11
Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Զելանդիայի Ռաուլ կղզու ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01.56- ին (Երևանի ժամանակով 05,56-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է քաղաք կղզուց 80 կմ հարավ-արևմուտք: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: