18/12/2019 13:21
2020-ի գարնանը ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի. Միքայել Մելքումյան
Գալիք տարի ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղյալ կհամարվի, ԱԺ-ում ամփոփելով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներն՝ ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում», - ասաց Մելքումյանը:
Անդրանառնալով ԵԱՏՄ պետությունների միջև միասնական շուկա ստեղծելուն՝ Մելքումյանն ասաց, որ թեև նախատեսված է միասնական շուկա ստեղծել 2025 թ-ից, մինչդեռ այսօր կան նախադրյալներ որոշ ոլորտներում ունենալ միասնական շուկա:
«2015 թ հունվարի 2-ից անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, և պետությունների միջև պարտավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից է կայանալու միասնական շուկան: Կարծում եմ՝ 10 տարին բավականին շատ ժամանակահատված է, որոշ շուկաներ կարող են շատ ավելի շուտ կայանալ, ինչպես օրինակ էներգետիկը և այլն», - հավելեց նա: