18/12/2019 19:00
Պետրոսյանը դժգոհել է իր անձնական կյանքի վերաբերյալ հարցերից
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում բողոքել է լրագրողների հետապնդումներից:
Ըստ նրա՝ Ազգերի թատրոնում Անդրեյ Մոգուչիի «Վերջին հրեշտակի մասին հեքիաթը» պիեսին այցելելուց հետո նա բախվել է լրագրողների, որոնք ուղղակի խեղդամահ են արել իրեն անձնական կյանքի մասին հարցերով:
«Անձրև էր գալիս, ես փորձում էի թաքնվել մթության մեջ, բայց նրանք շարունակում էին նկարել և հետապնդել ինձ՝ ֆոտոխցիկով և լապտերով, և բղավելով հարցեր տալ», - դժգոհել է արտիստը:
Պետրոսյանը նաև հայտարարել է, որ ամոթանք է տվել լրագրողներին՝ առանց համաձայնության իրեն նկարահանելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: