18/12/2019 18:25
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի և Սիրիայի իրադրությունը, հայտնել է NTV հեռուստաալիքը:
«Մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, նաև հետախուզության և ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղևորվեն Մոսկվա։ Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան և Սիրիան», - Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը: