18/12/2019 13:28
Ճապոնիայի հարավում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հարավում՝ Կագոշիմա պրեֆեկտուրայում, 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են երկրի օդերևութաբանական գրասենյակից:
Օջախը գտնվում էր 40 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Օկինավայի մերձակայքում գտնվող Ամամի արշիպելագի տարածքում: Ցնցումները 7 բալանոց սանդղակով կազմել են 4 բալ:
Ցունամիի վտանգ չկա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չեն ստացվել: