18/12/2019 11:35
Մեքսիկայում զինված անձինք հարձակվել են Ազգային գվարդիայի պարեկային ծառայության վրա
Մեքսիկայի կենտրոնական Գուանախուատո նահանգում զինված անձինք երեքշաբթի առավոտյան հարձակվել են ազգային գվարդիայի պարեկային ծառայության վրա, մեկ սպա սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել, պատասխան կրակի հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ, հայտնում է գերատեսչությունը:
«Զոհվել է յոթ քաղաքացիական անձ, նաև մեր աշխատակիցներից մեկը: Մեկ այլ աշխատակից հոսպիտալացվել է վնասվածքներով», - Twitter-ում ասել են Ազգային գվարդիայից:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ անվտանգության մի խումբ ուժեր պարեկային ծառայության ընթացքում գնդակոծվել են ֆերմայից: Դեպքի վայրում առգրավվել է 11 միավոր զենք, զինամթերք, փամփուշտային ժապավեններ և թմրանյութեր, նաև երեք մեքենա:
SinEmbargo- ի փոխանցմամբ՝ զոհված քաղաքացիական անձանց շարքում էին մեկ կին և երկու տղամարդ, որոնք, ենթադրաբար, գերի են պահվել: