18/12/2019 11:00
Պանամայում 11 մարդ է զոհվել բանտում բախումների հետևանքով
Պանամա մայրաքաղաքի արևելքում գտնվող բանտում բանտարկյալների միջև բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է երկրի ուղղիչ հիմնարկների տնօրինությունը:
«Բախումը տեղի է ունեցել բանտարկյալների միջև երեքշաբթի կեսօրին Հոյիտա բանտում, իրավիճակը ոստիկանության վերահսկողության տակ է: Ցավում ենք՝ 11 մարդ է մահացել, ևս 11-ը վիրավորվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զոհերի և վիրավորների շարքում ոստիկաններ կամ բանտի աշխատակիցներ չկա:
Դեպքի առթիվ վարչական և քրեական հետաքննություն է ընթանում:
Հիմնական ֆիգուրանտները կմեկուսացվեն միմյանցից, որպեսզի խուսափեն բռնությունների նոր բռնկումներից: