18/12/2019 13:40
Նյու Յորքում թույլ կտան մահվան վկայականներում «երրորդ սեռ» նշել
Նյու Յորքի իշխանությունները հաջորդ տարվանից հնարավորություն կտան մահվան վկայականներում նշել երրորդ սեռ՝ «X» սեռ, ասվում է քաղաքի առողջապահության դեպարտամենտի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ::
«X» սեռը նշանակում է գենդերային նույնականություն, որը բացառապես իգական կամ արական չէ: Անցյալ տարվա հոկտեմբերին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն օրինագիծ էր ստորագրել, որի համաձայն՝ քաղաքի բնակիչներն իրավունք էին ստանում ծննդյան վկայականներում նշել անորոշ սեռ:
«Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ մյուս տարվանից սկսած մահվան վկայականները Նյու Յորքի բնակիչների համար ներառելու են «X» տող, որոնք իրենց չեն նույնականացնում որպես տղամարդ կամ կին»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նյու Յորքի առաջին տիկին Չիռլան Մաքկրեյն այս կապակցությամբ հայտարարել է, որ «Նյու Յորքի բոլոր բնակիչները, անկախ իրենց գենդերային նույնականությունից, արժանի են ունենալու փաստաթղթեր, որոնք արտացոլում և հաստատում են, թե ովքեր են նրանք»: