19/12/2019 19:35
Ավստրալիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդը
Ավստրալիայի մետեորոլոգիայի բյուրոն հայտնել է նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին: Հինգշաբթի երկրում օդի միջին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 41,9 աստիճանի, ինչը գերազանցել է երեքշաբթի սահմանված ռեկորդը:
Ավելի վաղ բյուրոն հաղորդել է, որ նախնական տվյալով՝ մայրցամաքի ամբողջ պատմության մեջ ամենաշոգ օրը եղել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 40,9 աստիճանի: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2013 թվականի հունվարին՝ 40,3 աստիճան:
«Նախնական տեղեկությունով՝ երեկ Ավստրալիայում գրանցվել է ամենաշոգ օրը: Օդի միջին ջերմաստիճանը երկրում հասել է 41,9 աստիճանի, ինչը գերազանցել է երեքշաբթի սահմանված ռեկորդը՝ 40,9 աստիճան», - ասվում է մետեորոլոգների հաղորդագրության մեջ: