19/12/2019 09:54
«Հրապարակ». Արցախի շուրջ սպասվող զարգացումների պատճառով Երևանում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ կանցկացվի
«Հրապարակ» թերթը գրում է, որ մինչև տարեվերջ Երևանում կանցկացվի Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող զարգացումներն են։
Թերթը հիշեցնում է, որ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից և գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։
Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձևաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաև Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ: