19/12/2019 18:31
Եվրահանձնաժողովն առաջընթացի հույս ունի ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՀ-ի գազի բանակցություններում
Եվրահանձնաժողովն առաջընթացի հույս ունի հինգշաբթի Բեռլինում կայանալիք գազի եռակողմ կոնսուլտացիաներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Էներգամիության գործերով Եվրահանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, որը ԵՀ-ում շարունակում է համակարգել այդ հարցը:
«Իհարկե, մենք առաջընթացի հույս ուենենք այսօրվա հանդպմանը: Բայց, առաջին հերթին, մենք պետք է լսենք երկու կողմերին, որոնք շատ ինտենսիվ շփումներ ունեցան վերջին օրերին և գիշերներին: Բոլոր կողմերը համոզված են, որ դրական ազդանշաններ են անհրաժեշտ շուկային», - ասել է Շեֆկովիչը: