19/12/2019 13:51
Թրամփը իմփիչմենթի ընթացակարգն անվանել է Դեմկուսի քաղաքական ինքնասպանություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած իմփիչմենթի ընթացակարգը անվանել է նրանց քաղաքական ինքնասպանություն:
Լույս հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ է հայտարարել երկու հոդվածով՝ «լիազորությունների չարաշահում» և «խոչընդոտում Կոնգրեսին»։
«Սա քաղաքական ինքնասպանության երթ է Դեմոկրատական կուսակցության համար։ Դուք տեսե՞լ եք իմ վարկանիշները... Նրանք փորձել են իմ իմփիչմենթին հասնել առաջին օրվանից։ Նրանք ձգտում էին դա անել դեռ մինչև իմ պայքար սկսելը»,- ասել է նա հինգշաբթի Միչիգան նահանգի հանրահավաքում։
Նախագահի պոպուլյարության՝ ավելի վաղ հրապարակված վարկանիշը հարցման հիման վրա, որն իրականացրել էր Quinnipiac University-ն, ցույց է տվել, որ հավանության աճը հոկտեմբերի 38 տոկոսի փոխարեն կազմել է 43 տոկոս։
Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո գործը կանցնի Սենատ, որը պետք է դատավարություն սկսի Թրամփի դեմ։ Նախագահին պաշտոնազրկելու համար կպահանջվի սենատորների ձայների երկու երրորդը։ Սենատում հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ Թրամփին իմփիչմենթ հայտարարել։
Դեմոկրատները հայտարարում են, որ Թրամփը ձգձգել է Կոնգրեսի հավանությանն արժանացած ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային՝ փոխարենը պահանջելով նախագահ Վլադիմիր Զելենսկուց քաղաքական ծառայություն՝ Թրամփի ընդդիմախոս Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու տեսքով։ Թրամփը հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններից պահանջել է միայն պայքար կոռուպցիայի դեմ։