19/12/2019 18:59
Տեղի է ունեցել Ալժիրի նոր ղեկավարի երդմնակալության արարողությունը
Ալժիրի նորընտիր ղեկավար Աբդելմաջիդ Թեբբունը հինգշաբթի նախագահական երդում է տվել Ազգերի Մետրոպոլիտեն պալատում՝ հյուսիսաֆրիկյան այս երկրի բարձրագույն պետական գործիչների ներկայությամբ:
Համաձայն Ալժիրի Սահմանադրության տեքստի՝ ընտրված պետության ղեկավարը «երդում է տալիս ժողովրդին ՝ ընտրություններից հետո հաջորդ շաբաթ բոլոր բարձրագույն պետական կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ»:
Երկուշաբթի Սահմանադրական խորհուրդը վերջապես հաստատել է Թեբբունի հաղթանակը նախագահական ընտրություններում: Նա հավաքել է ձայների 58,13% -ը՝ արդեն իսկ հաղթելով քվեարկության առաջին փուլում: