19/12/2019 10:37
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Թրամփի դեմ իմփիչմենթի շրջանակում երկու հոդվածին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի կայացած քվեարկության ընթացքում հաստատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների երկու հոդվածները՝ իմպիչմենթին ընթացակարգի շրջանակում:
Առաջին հոդվածի օգտին, որով Թրամփին մեղադրում են իշխանության չարաշահման համար, կողմ է քվեարկել 230 օրենսդիր, դեմ արտահայտվել 197 կոնգրեսական, մեկը ձեռնպահ է մնացել: Երկրորդ հոդվածի համար կողմ է քվեարկել 229 օրենսդիր, դեմ՝198 կոնգրեսական, մեկը ևս ձեռնպահ է մնացել:
Այժմ մեղադրական եզրակացությունը կհանձնվի Սենատին, որտեղ ընթացակարգը կվերածվի դատավարության: Այն կղեկավարի ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը: Ներկայացուցիչների պալատն այդ դատավարությունում փաստորեն հանդես է գալիս որպես մեղադրող կողմ, իսկ սենատորները կատարում են երդվյալների պարտականությունները:
Պաշտոնազրկում հայտարարելու համար անհրաժեշտ է սենատորների ձայների առնվազն երկու երրորդը (առնվազն 67-ը):