19/12/2019 13:57
ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի նստավայրի տարածք ներթափանցած կնոջը
Կինը, որին ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում Մար ա Լագո նստավայրի տարածք ներթափանցելու համար, ՉԺՀ քաղաքացի է, հայտնում է Miami Herald պարբերականը:
Նա արդեն երկրորդ չինուհին է, որը փորձում է թափանցել Մար ա Լագո: Ապրիլի սկզբին Չինաստանի երկու անձնագրով, 4 բջջային հեռախոսով և վնասաբեր ԾԱ ֆլեշ կուտակիչով մի կին անօրինականորեն թափանցել էր նստավայրի տարածք:
Փալմ Բիչի ոստիկանական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ 56-ամյա Ցզին Լյուին նկատել են ակումբի տաածքում և խնդրել հեռանալ:
«Նա վերադարձել է և սկսել լուսանկարել, այդ ժամանակ Փալմ Բիչի ոստիկանական բաժանմունքն արձագանքել է և նրան ձերբակալել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Օգրոդնիկը:
Թրամփն այս նստավայրում է անցկացնում հանգստյան օրերի մեծ մասը և երբեմն այնտեղ է ընդունում մյուս պետությունների ղեկավարներին՝ նրանց զվարճացնելով համատեղ գոլֆ խաղալով: