20/12/2019 18:11
Կինը ներկայացված է որպես տնային տնտեսուհի, տղամարդը՝ հիմնական աշխատուժ, այս այբբենարանի տեղն աղբամանում է. պատգամավոր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը պնդում է, որ Վաչագահ Սարգսյանի հեղինակած այբբենարանի տեղն աղբամանում է:
«Վերջերս բախտ վիճակվեց բացել այն այբբենարանը, որը հեղինակել էր Սարգսյան Վաչագանը, և ես պարզապես ապշած էի այդ դասագրքի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատույժ: Կներեք, բայց ես կարծում եմ, որ նման այբբենարանի տեղն աղբամանում է», - ԱԺ-ում կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ քննարկմանն ասաց Ղազարյանը:
Նա նաև նշեց, որ Տեխնոլոգիա առարկայի ուսուցման ժամանակ աշակերտները բաժանվում են ըստ սեռերի.
«Տղա աշակերտները կարծրատիպով և հասարակության կողմից իրեն բնորոշող գործերով են զբաղվում, մինդչեռ աղջիկ աշակերտներին ուղարկում են խոհանոց: Նման դասագքրերով, մեթոդաբանությամբ և ուսուցչական կազմով մենք շատ հեռու ենք ու չենք կարող հասնել այն հասարակությանը, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է՝ որպես ՀՀ վարչապետ, և մենք՝ որպես պատգամավորներ», - ընդգծեց պատգամավորը: