20/12/2019 17:35
Գրանցվել է Facebook-ի ավելի քան 267 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ արտահոսք
Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 միլիոն օգտատերերի անձնական տվյալներն ազատ հասանելիությամբ հայտնվել են համացանցում, հայտնում է բրիտանական «Comparitech» հետազոտական ընկերությունը:
Հաղորդվում է, որ անունների, հեռախոսային և այլ տվյալների բազան հասանելի է համանցանցի ցանկացած օգտատերոջ՝ առանց գաղտնաբառի և գրանցման:
Ըստ վերլուծաբանների՝ ցանցահեններն այդ տվյալները մտադիր են եղել օգտագործել զանգվածային սփամներ ուղարկելու և ֆիշինգային հարձակումների համար: Առավելապես գողացվել են ամերիկացի օգտատերերի տվյալներ:
«Comparitech»-ից պարզել են, որ բազան ձևավորել են ցանցահենները Վիետնամից։ Այն համացանցում է տեղադրվել դեկտեմբերի 4-ին: Դեկտեմբերի 14-ին այն բացահայտել է կիբեռանվտանգության հարցերով հետազոտողը, որն էլ, իր հեթին, այդ մասին տեղեկացրել է Facebook-ին: Դեկտեմբերի 19-ի դրությամբ տվյալների հասանելիությունը փակ է եղել:
Դեռ հայտնի չէ, թե օգտատերերի անձնական տվյալներն ինչպես կարող էին հաքերների մոտ հայտնվել: