20/12/2019 12:00
Իդեալական մաքրություն չենք արել, ունենք հեղափոխությանը դիմադրող օջախներ. Արարատի մարզպետ
Հեղափոխությանը դիմադրողների առումով Արարատի մարզը բացառություն չէ, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մենք իդեալական մաքրություն չենք արել, ունենք դիմադրող օջախներ, կան աշխատակիցներ, ովքեր պետական համակարգում նախկինում աշխատել են ոչ թե աշխատավարձ ստանալու համար, այլ՝ այդ դիրքն օգտագործելու տարբեր մեխաիզմներով հավելյալ եկամուտներ ստանալու համար», - ասաց Սարգսյանը:
«Նման աշխատակիցներին, երբ մենք հայտնաբերում ենք, եթե փոքր է մեղքը, փորձում ենք սկզբի համար խոսակցություն ունենալ ու բռնել այդ ձեռքը, կամ խոսել, եթե նպատակահարմար է, այլևս չշարունակի աշխատել, իսկ եթե մեղքը շատ մեծ է, դիմում ենք իրավապահ մարմիններին», - ասաց մարզպետը:
Նա նշեց, եթե իր աշխատակիցներից որևէ մեկը ցանկանա կոռուպցիոն սխեմայով այլ դրամական միջոցներ ձեռք բերել, դա ինքը կվերագրի իրեն: