20/12/2019 11:06
Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն 07:00-ից, կավարտվեն հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 06:00-ին: