20/12/2019 16:10
Քաղաքացիների 67.3 տոկոսը խորհրդարանական ընտրությունների դեպքում պատրաստ է քվեարկել «Իմ քայլի», 14.2 տոկոսը՝ ԲՀԿ-ի օգտին
ՀՀ-ում նոյեմբերին «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի անցկացված հարցումների ընթացքում հետաքրքրվել է, թե ո՞ւմ օգտին կքվեարկեին քաղաքացիները, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ:
Պարզվել է, որ «Իմ քայլի» օգտին կքվեարկեր հարցվածների 61.3 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 14.2, ԼՀԿ-ի օգտին՝ 3.9, ՀՅԴ-ի՝ 2.9, ՀՀԿ՝ 1.5, «Սասնա Ծռեր»-ի՝ 1.1, Հայոց Արծիվների՝ 0.6, ԵԼՔ-ի՝ 0.5, ՀԿԿ օգտին՝ 0.5, ՔՈ-ի՝ 0.3, Ադեկվադի՝ 0.2 , ՀԱԿ-ի և «Ժառանգության» օգտին՝ 0.1-ական տոկոս:
7.1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 5.3 տոկոսը նշել է՝ ոչ մեկի:
Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ը Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ 10 մարզերում մարզկենտրոններում, գյուղական համայնքերում: Իրականացվել է 1517 հարցում: Երևանից հարցումների մասնակցածների թիվը կազմել է՝ 33, մարզերից՝ 67 տոկոս: