20/12/2019 19:13
Հաֆթարի բանակը Լիբիայի կառավարությանը 72 ժամ է տվել՝ Տրիպոլին և Սիրտը լքելու համար
Մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի և Սիրտ քաղաքները լքելու համար, հաղորդվում է ԼԱԲ-ի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարության մեջ:
«Միսրաթայում հարվածները շարունակվելու են առանց ընդմիջումների՝ գիշերն ու ցերեկը, եթե Միսրաթան դուրս չբերի իր զորքերը Տրիպոլի և Սիրտ քաղաքներից: Դուրսբերման վերջին ժամկետն ավարտվում Է կիրակի լույս երկուշաբթի օրվա 00:00-ին», - ասված է մամուլի տեղեկագրում:
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի 2011 թվականին տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է տիրում: